Եվրամիության ԱԳ նախարարները պաշտպանել են Դոնբասի վերաինտեգրման Կիեւի պլանը
International newsԵվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պաշտպանել են Դոնբասի՝ Կիեւի կողմից չվերահսկվող շրջանների վերաինտեգրման վերաբերյալ ուկրաինական իշխանությունների պլանը:
Այդ մասին հայտնել Է ԵՄ-ի քաղաքականության եւ անվտանգության կոմիտեում Ֆրանսիայի ներկայացուցիչ Նիկոլա Սյուրանը:
«Արտաքին գործերի խորհրդում աջակցություն Է հայտնվել Ուկրաինայում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, Դոնբասի վերաբերյալ Ուկրաինայի կառավարության գործողությունների պլանին»,-գրել Է Սյուրանը Twitter-ում:
Նա նաեւ հայտնել Է, որ նախարարները «միաձայն պաշտպանել են Ֆրանսիայի եւ Գերմանիայի ջանքերը «նորմանդական ձեւաչափում» եւ Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը»:
Ավելի վաղ Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչությունը եւ Կիեւում ԵՄ-ի անդամ երկրների դեսպանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Դոնբասի՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից չվերահսկվող շրջանների վերաինտեգրման պլանի:
Ուկրաինայի կառավարությունը հունվարի կեսերին հաստատել Է Դոնբասի՝ Կիեւի կողմից չվերահսկվող շրջանների վերաինտեգրման պլանը: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է Կիեւի կողմից վերահսկվող տարածքներին տարբեր վարչական ծառայությունների տրամադրմանը, ուկրաինական ուսումնական հաստատություններում դիստանցիոն կրթությանը եւ մարզական միջոցառումների կազմակերպմանն ու հեռուստա- եւ ռադիոհաղորդումների ենթակառուցվածքների վերականգնմանը: ՈՒկրաինայի ժամանակավորապես բռնազավթված տարածքների հարցերի նախարար Վադիմ Չեռնիշը մշակված պլանը ներկայացրել Է 13 դեսպանությունների ներկայացուցիչների եւ դեսպանների, ՄԱԿ-ի համակարգի կոորդինատորներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: