Yerevan, 24.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բուխարեստում տեղի է ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում

Society

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա է գտնվել նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:

Այս մասին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այս տարի լրացավ հայկական Ակոս թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 10-րդ տարելիցը: Նա հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով ու հայրենասիրությամբ։ Այս օրերին ու շաբաթներին աշխարհի մի շարք երկրներում ու հայաշատ քաղաքներում տեղի ունեցան և դեռ շարունակվում են տեղի ունենալ հիշատակի միջոցառումներ ու բողոքի ակցիաներ, քանզի անցոնղ տասը տարիների ընթացքում Հրանտ Դինքի սպանությունը այդպես էլ չի բացահայտվել:

Այս իրադարձություններին անմասն չէր նաև ռումինահայ համայնքը: Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի և Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ փետրվարի 5-ին Բուխարեստում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում:

Օրը սկսվեց Ս. Պատարագի մատուցմամբ: Առաջնորդանիստ Ս. Հրեշտակապետաց Մայր Եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդի, Ս. Պատարագ մատուցեց Կոնստանցայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քհն. Խաչատրյանը: Ներկա էին նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, հյո ւպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ և ուրիշներ: Սրբազան Հայրն իր քարոզում մեկ անգամ ևս ընդգծեց Հրանտ Դինք մտավորականի, լրագրողի և մարդու մեծությունն ու կատարած հսկայածավալ աշխատանքի կարևորությունը: Սրբազանը մասնավորապես նշեց. ,, ժամանակը ի զորու չէր ամոքելու կամ մոռացության մատնելու այն խորը վերքը, որը պատճառվել էր Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին, ընկերներին ու ամբողջ աշխարհասփյուռ հայությանը:

Այս օրերին ու անցնող շաբաթների ընթացքում աշխարհի մի շարք երկրներում ու հայաշատ քաղաքներում տեղի ունեցան և դեռ շարունակվում են տեղի ունենալ հիշատակի միջոցառումներ ու բողոքի ակցիաներ, քանզի անցնող տասը տարիների ընթացքում Հրանտ Դինքի սպանությունը այդպես էլ չի բացահայտվել: Ցավալի է, բայց միևնույն ժամանակ իրողություն է, որ մեկ տասնամյակ անց դատավարությունն այդպես էլ ի հայտ չի բերել սպանության իրական կազմակերպիչներին՝ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով Թուրքիայում լրագրողների և առհասարակ մտավորականների նկատմամբ այլ բռնությունների և սպանությունների, ինչպես նաև խոչընդոտ հանդիսանալով դրանց բացահայտման համար: Այսօր Հրանտ Դինք անունը ոչ միայն չի մոռացվել, այլ շարունակում է ուժ տալ իր գաղափարակիցներին ու հետևորդներին,,:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն Հրանտ Դինքի հոգու հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև:

Հոգեհանգստյան արարողությունից հետո ներկաները հավաքվեցին Դուդյան մշակութային տանը, ուր տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին: Ներկա էին Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, գրող, քաղաքական մեկնաբան Պետրոս Հորասանջյանը, պատմաբան Սորին Անտոքին, Գաբրիել Արդրեեսկուն, հայ համայնքի ներկայացուցիչ ներ: Միջոցառումը սկսվեց Սրբազան Հոր օրհնությամբ ու բացման խոսքով: Սրբազանը մասնավորապես նշեց. ,,Հրանտ Դինքի սպանությունը բացահայտ ոտնձգություն էր ընդդեմ ազատ խոսքի, ժողովրդավարության ու այն գաղափարների, որի կրողն էր մեծ մտավորականը:

Իբրև ճշմարտության առաջամարտիկ, անտեսելով բոլոր տեսակի սպառնալիքներն ու ոտնձգությունները, Հրանտ Դինքը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը և մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշանություններին: Լինելով հայ, Հրանտ Դինքը չէր պայքարում միայն հայ ժողովրդի պահանջատիրության համար, այլ ընդհանրապես պայքարում էր ամեն տեսակ անարդարության ու ապօրինությունների դեմ, մարդու իրավունքների ոտնահարման ու զանազան բռնությունների դեմ:

Սակայն, ինչպես շուրջ 100 տարիներ առաջ, այնպես էլ այսօր, ժամանակակից Թուրքիայի իշխանություններն ընտրեցին խնդրի լուծման այլ ճանապարհ՝ սպանության, ոճրագործության և առաջավոր գաղափարներ կրող վառ անհատականությանը լռեցնելու հանցավոր ու անմարդկային ճանապարհը: Սակայն այս քաղաքական ու գաղափարական սպանությունը, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, լիովին հակառակ ազդեցություն ու էֆեկտ ունեցավ: Հրանտ Դինքը հարյուր հազարավոր գաղափարակիցներ ունեցավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի զանազան անկյուններում, այդ թվում նաև բազում թուրք գաղափար ակիցներ, որոնք պայքարում են ավելի դեմոկրատ ու քաղաքակիրթ երկիր ունենալու երազի համար,,:

Այնուհետև ելույթներ ունեցան դեսպան Համլետ Գասպարյանը, Սորին Անտոքին, Վարուժան Ոսկանյանը և Պետրոս Հորասանջյանը: Վարուժան Ոսկանյանը մասնավորապես շեշտեց այն հանգամանքը, որ Թուրքիան երբևէ չի կարող դառնալ դեմոկրատ երկիր, քանի դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, երբևէ չի կարող դառնալ Եվրոմիության անդամ, քանի դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Մեկ անգամ ևս փաստվեց այն հանգամանքը, որ քանի դեռ ոճրագործները չեն պատժվել, բռնություններն ու ապօրինություները շարունակելու են խաթարել մարդկության խաղաղ ընթացքը: Միևնույն ժամանակ հույս և վստահություն հայտնվեց, որ ի վերջո արդարությունը հաղթանակելու է, ինչպես վաղուց արդեն հաղթանակել է մեծ լրագրողի ու մտավորականի գաղափարախոսությունը:

Միջոցառումն ավարտվեց Առաջնորդի աղոթքով՝ հայցելով հանգստություն ու խաղաղություն Հրանտ Դինքի անմահ հոգու համար, հայցելով նաև Բարձրյալի օգնականությունն ու պահպանությունը Հրանտ Դինքի ընտանիքի, հարազատների ու գաղափարակիցների անվտանգության ու խաղաղ ընթացքի համար»:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes