Թուրքիայում ավելացել է անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը
International newsԹուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գործողությունների դեմ Թուրքիայում ծավալված անկարգությունների զոհերի թիվն ավելացել է: Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է ցույցերի ժամանակ գլխին քարով հարված ստացած Սերդար Ասլանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ասլանի մահով Քոբանիի դեպքերի պատճառով սկսված անկարգությունների զոհերի թիվը հասավ 42-ի: Ամենամեծ թվով զոհերը գրանցվել են Դիարբեքիրում' 13: Մարդինում մահացել է 6 մարդ, Սիիրթում (Սղերթ)` 5, Ադանայում` 1, Մուշում` 1, Բաթմանում` 1, Վանում` 2, Անթեփում (Այնթապ)` 5, Բինգյոլում` 6, Ստամբուլում` 2: Թուրքիայի ներքին գործերի նախարարի հաղորդած տեղեկություններով` 351 մարդ վիրավորվել է, 1024-ը` ձերբակալվել: