Հիլարի Քլինթոն. Ապագան իգական սեռին է պատկանում
International newsԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո առաջին հայտարարությունն է կատարել, որը հրապարակվել է The Guardian-ի կայքում:
Նա ուղերձ է գրել այս շաբաթ Քալիֆորնիայում ընթացող Makers համաժողովի համար, որը կենտրոնացած է կանանց խնդիրների վրա:
Հոլովակում Քլինթոնն ասում է, որ «չնայած բոլոր մարտահրավերներին», ինքը նախկինի պես կարծում է, որ «ապագան իգական սեռին է պատկանում»:
«Մենք տեսանք «Կանանց քայլարշավի» կատաղի էներգետիկան, որն ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց միավորեց»,- հայտարարել է նա:
Քլինթոնը կանանց կոչ է արել պայքարել իրենց ապագայի համար:
Պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 1 մլն ամերիկացիներ են մասնակցել Դոնալդ Թրամփի դեմ ակցիաներին, նախապես հաղորդվում էր մոտ կես միլիոն բողոքողների մասին, որոնք հաջորդ օրը՝ ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունից հետո դուրս են եկել, այպես կոչված, «Կանանց քայլարշավի»: Ակցիաներին, որոնք անցկացվել են ոչ միայն մեծ թվով ամերիկյան քաղաքներում, այլեւ Եվրոպայում եւ Ասիայում, մասնակցել են նաեւ տղամարդիկ: