ԶԼՄ-ները նշել են ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնի ամենահավանական թեկնածուին
International newsԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնի ամենահավանական թեկնածուն Էլիոթ Աբրամսն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին գրել Է New York Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Աբրամսը, որը 69 տարեկան Է, ավելի վաղ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում խորհրդական Է աշխատել Է Ազգային անվտանգության խորհրդում:
ԶԼՄ-ների տվյալներով՝ փետրվարի 7-ին նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ միասին թեկնածուի հետ պետք Է հանդիպի Սպիտակ տանը:
ԶԼՄ-ները արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի պաշտոնի եւս մեկ հավակնորդ են համարում Փոլա Դոբրյանսկուն, որն արդեն այդ պաշտոնն զբաղեցրել Էր Ջորջ Բուշ կրտսերի օրոք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: