Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամփոփվել են ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2016թ. կատարած աշխատանքները

Society

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ ամենօրյա հետևողական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ: Նիստի շրջանակում ներկայացվել են նաև 2017թ. ընթացքում Երևանի փրկարարական վարչության կողմից մայրաքաղա քում նախատեսված ծրագրերն ու աշխատանքները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով Դավիթ Տոնոյանին՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու աշխատանքում՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում աջակցել Երևան քաղաքի փրկարարական վարչությանը մայրաքաղաքի բնակչության անվտանգության ապահովման հարցում: 

«Արդեն բարի ավանդույթ է դարձել Երևան քաղաքի փրկարարական վարչության տարեկան աշխատանքների ամփոփիչ նիստը Երևանի քաղաքապետարանի հարկի տակ անցկացնելը: Եվ համոզված եղեք, պարոն նախարար, որ մենք բարձր ենք գնահատում Ձեր աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը, որն իսկապես սերտ է և կարևորված:

Այս տարիների ընթացքում վարչության կողմից բարձրացված խնդիրներին Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնականում տրվել են լուծումներ, և ուզում եմ վստահեցնել, որ մենք չենք սահմափակվելու գրանցած արդյունքներով և համատեղ աշխատանքով անելու ենք հնարավորը, որպեսզի այս և հաջորդող տարիներին էլ ավելի ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու արձանագրենք նոր հաջողություններ՝ ի բարօրություն Երևանի և մեր համաքաղաքացիների:

Շատ կարևոր է այն վստահությունը, որն այսօր ունի Երևանի բնակիչը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների նկատմամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պատասխանատուներին ու աշխատակիցներին, ովքեր 2016թ. ընթացքում ևս ակտիվ գործունեություն են ծավալել մայրաքա ղաքում և բարեխճորեն կատարել են իրենց աշխատանքը», - նշել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումներին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով մշտական աջակցության համար` վստահեցրել է, որ համատեղ արդյունավետ աշխատանքն առաջիկա տարիներին ևս կլինի շարունակական և կընդգրկի նոր ուղղություններ: 

Ամփոփիչ նիստի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2016թ. ընթացքում գործունեության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ մի շարք աշխատակիցների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

ՀՀ ԱԻՆ հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Երևան քաղաքի բարեկարգման ու բարելավման աշխատանքներում ներդրած զգալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի Խաչ Նոյ» մեդալով:

ՀՀ ԱԻՆ հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Երևան քաղաքի բարեկարգման ու բարելավման աշխատանքներում ձեռքբերված հաջողությունների համար Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Երևանի Ավան, Շենգավիթ, Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են ՀՀ ԱԻՆ պատվոգրերի:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues