Զարուհի Փոստանջյանը տեղ կգտնի ԵԼՔ դաշինքում. նա հանդիպել է Փաշինյանի հետ. «Ժամանակ»
Politics«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը դեմ Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի «Ելք» դաշինքում:
Մեզ հասած տեղեկություններով՝ նա նախօրեին հանդիպում է ունեցել «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ և նախնական համաձայնության են եկել:
Այս պահին դաշինքում քննարկվում է ցուցակի հարցը, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ապա նա միանում է Սեյրան Օհանյանին: Րաֆֆի Հովհաննիսյանն առհասարակ չի մասնակցելու ընտրություններին»:
Շարունակությունը` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: