Դոնեցկում սպանվել է «Սոմալի» գումարտակի հրամանատար Գիվին
International newsԴոնեցկում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով սպանվել Է «Սոմալի» ստորաբաժանման հրամանատար Միխայիլ Տոլստիխը, որը հայտնի Է նաեւ որպես Գիվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Դոնեցկի նորությունների գործակալությանը հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության օպերատիվ հրամանատարությունում:
«Այսօր ժամը 06:12-ին ահաբեկչական գործողության պետեւանքով զոհվել Է ԴԺՀ-ի հերոս, «Սոմալի» գումարտակի հրամանատար գնդապետ Միխայիլ Տոլստիխը, որը հայտնի Է որպես Գիվի,-ասված հաղորդագրության մեջ:-Դա ահաբեկչական այն պատերազմի շարունակումն Է, որը Կիեւի խունտան սկսել Է Դոնբասի դեմ»:
Հրամանատարությունում հավելել են, որ ահաբեկչական գործողության վայրում աշխատում Է հետաքննչական խումբը: Մանրամասները ճշտվում են:
ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն այդ սպանությանը մեղսակցության մեջ մեղադրել Է Դոնեցկի մարզում Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) վարչության պետ Վիտալի Մարիկովին, ինչպես նաեւ ՈՒԱԾ-ի ղեկավարության ու միացյալ շտաբի մի շարք պատասխանատու աշխատակիցների ու ներկայացուցիչների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: