ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն կայցելի Թուրքիա
International newsՄիացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն օտարերկրյա առաջին այցը կիրականացնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Այցի շրջանակում Պոմպեոն կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, թուրքական կողմը նախատեսում է քննարկել գյուլենականների դեմ պայքարի հարցը: