Ռուսաստանն ու Սերբիան կհամագործակցեն ռազմական ոլորտում
International newsՌուսաստանն ու Սերբիան ռազմատեխնիկական համագործակցության մասին միջկառավարական համաձայնություն են ստորագրել, գրում է Gazeta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելգրադում բանակցություններ է անցկացրել: Պուտինն այնտեղ մասնակցել է Բելգրադի՝ ֆաշիստներից ազատագրման 70-ամյակին նվիրված հանդիսություններին: Կարեւոր թեմաներից է «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը:
Երկրները նաեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության, ինչպես նաեւ ռեադմիասայի մասին միջկառավարական համաձայնություն են կնքել
Սերբիայում Պուտինին շնորհել են Հանրապետության 1-ին աստիճանի շքանշան: