Նիգերիացի ծովահենները պատանդ են վերցրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նավաստիների
International news Նիգերիայի տարածքային ջրերում ծովահենները պատանդ են վերցրել Ռուսաստանի յոթ եւ Ուկրաինայի մեկ նավաստու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է այս երկրում Ռուսաստանի դեսպանությունը:
«Նիգերիայի տարածքային ջրերում տեղի Է ունեցել ծովահենային հարձակում BBC Caribbean նավի վրա,- հայտնել Է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Twitter-ի իր Էջում:-Ծովահենային հարձակման ենթարկված նավից առեւանգել են Ռուսաստանի յոթ եւ Ուկրաինայի մեկ քաղաքացու: Հարձակման կապակցությամբ Ռուսաստանի դեսպանությունը դիմել Է Նիգերիայի իշխանություններին առեւանգվածների գտնվելու վայրը պարզելուն աջակցելու խնդրանքով»:
Ինչպես փետրվարի 7-ին հայտնել Է Maritime Herald հրատարակությունը, BBC Caribbean ունիվերսալ բեռնատար նավի վրա հարձակումը տեղի Է ունեցել Գվինեյան ծոցում, Նիգեր գետի դելտայի շրջանում գտնվող նավթի թերմինալից ոչ հեռու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: