ԱՄՆ-ում «նոր Սնոուդենին» մեղադրել են գաղտնի նյութերի գողանալու մեջ
International newsԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից 52-ամյա Հարոլդ Թոմաս Մարտինին գաղտնի տեղեկատվություն գողանալու մեղադրանքներ են առաջադրել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության մամուլի տեղեկագրում, որը փետրվարի 8-ին հրապարակվել Է գերատե սչության կայքում:
Փաստաթղթում բերված Է գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Մերի ՄակՔորդի խոսքն այն մասին, որ որպես մասնավոր կապալառու աշխատելով Միացյալ Նահանգների կառավարական տարբեր գերատեսչությունների համար գաղտնի ծրագրերի վրա, մեղադրյալն ստացել Է գաղտնի նյութերին ծանոթանալու հնարավորություն:
Մեղադրող կողմը պնդում Է, որ մեղադրյալն «աղաղակող կերպով» խախտել Է կառավարության կոմից իր նկատմամբ ցուցաբերված վստահությունը եւ իր հանցավոր գործունեությունը վարել Է ավելի քան 20 տարի՝ 1992 թվականի դեկտեմբերից մինչեւ 2016 թվականի օգոստոսի 27-ը:
Նաեւ պնդվում Է, որ Մարտինն իմացել Է իր ձեռքին հայտնված տեղեկատվության գաղտնի եւ գերգաղտնի բնույթի մասին եւ հասկացել Է, որ իրավունք չի ունեցել պահելու այն:
Մեղադրանքը բաղկացած Է 20 կետից, դրանցից յուրաքանչյուրով ֆիգուրանտին սպառնում Է առավելագույն պատիժ՝ մինչեւ 10 տարվա ազատազրկում: Այս գործով առաջին ունկնդրումները նշանակված են փետրվարի 14-ին Բալթիմորի օկրուգային դատարանում: