Harris-ի հարցումը վկայում Է, որ Լե Պենը Մակրոնից եւ Ֆիյոնից առաջ կանցնի ընտրությունների առաջին փուլում
International newsՖրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կդառնա ընտրությունների առաջին փուլի ֆավորիտը՝ առաջ անցնելով երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնից եւ հանրապետության նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Harris Interactive ընկերության անցկացրած հարցման տվյալները:
Հարցման արդյունքների համաձայն, որոնք հրապարակել Է Reuters գործակալությունը, քվեարկության առաջին փուլում հաջակցություն Լե Պենի հանդես կգա ընտրողների 24 տոկոսը, իսկ Մակրոնի օգտին՝ 21 տոկոսը: Երրորդը կդառնա Ֆիյոնը, որի օգտին կքվեարկի ընտրողների 19 տոկոսը:
Միեւնույն ժամանակ նյութերում, որոնց հղում Է անում գործակալությունը, թարմ տեղեկատվություն չկա երկրորդ փուլի արդյունքների մասին:
Հարցումն անցկացվել Է փետրվարի 6-ից մինչեւ 8-ը, դրան մասնակցել Է 6 հազար մարդ: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: