Սիրիայում թուրք զինվոր է սպանվել
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինված ուժերի վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Էլ-Բաբում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է տասը թուրք զինվոր:
Սիրիայի հյուսիսում ԻՊ և թուրքական զորքերի միջև բախում էր տեղի ունեցել նաև փետրվարի 8-ին, որի հետևանքով սպանվել էր 5 թուրք զինվոր, իսկ 15-ը վիրավորվել էին:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
«Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 62-ի: