Թբիլիսիում սկսվում Է մետրոպոլիտենի հիմնանորոգումը
International newsՎրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանը Թբիլիսիի տրանսպորտային ընկերության հետ համատեղ սկսում Է Թբիլիսիի մետրոպոլիտենի կայարանների հիմնանորոգումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Առաջին փուլում պլանավորվում Է նորոգել քաղաքի գետնուղու երեք կայարանները՝ «Ախմետելի թատրոն», «Վարկետիլի» եւ «Հավլաբար»:
Մինչեւ տարեվերջ քաղաքապետարանը եւ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը պլանավորում են նորացնել մետրոյի եւս չորս կայարաններ:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի մետրոն բացվել Է 1966 թվականի հունվարի 11-ին: Ամենանոր կայարանը՝ «Վաժա Փշավելան», շահագործման Է հանձնվել 2000 թվականին: