Ռուսաստանը շարունակում է հետևել Լապշինի ճակատագրին. Զախարովա
International newsՌուսաստանի Դաշնությունը շարունակում է հետևել Բելառուսից Ադրբեջան արտահանձնված իր քաղաքացու` Ալեքսանդր Լապշինի ճակատագրին:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ հարցը պետք է լուծվի աշխատանքային կարգով: «Իհարկե, ցանկացած հարց, որը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն, մեզ համար առաջնահերթ թեմա է: Ինչպես հայտնել ենք երեկ (փետրվարի 8-ին) ԱԳՆ կողմից տարածած հաղորդագրությունում, մենք կշարունակենք հետևել մեր քաղաքացու ճակատագրին»,- հայտնել է Զախարովան: