Թրամփն ուղերձ է հղել Սի Ցզինպինին
International newsԹրամփն ուղերձ Է հղել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին եւ հայտարարել այդ երկրի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին:
Փետրվարի 8-ի հայտարարության մեջ այդ մասին հայտնել Է Սպիտակ տունը:
«Նախագահ Թրամփը հայտարարել Է, որ նախագահ Սիի հետ համատեղ աշխատելու հույս ունի կառուցողական հարաբերությունների հաստատման նպատակով հօգուտ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Չինաստանի»,- ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Թրամփը նաեւ չին ժողովրդին Լապտերների երջանիկ տոն եւ բարգավաճում Է մաղթել Աքաղաղի սկսված տարում:
2017 թվականին Լապտերների տոնը, որը նշանավորում Է Գարնան տոնի (լուսնային օրացույցով Ամանորի) ավարտը, Չինաստանում նշվում Է փետրվարի 11-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: