Յունկերն Ուկրաինային անայցագիր ռեժիմ Է խոստացել մինչեւ ամառ
International newsԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել Է, որ Ուկրաինային անայցագիր ռեժիմ կտրամադրվի մինչեւ ամառ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք քննարկեցինք այցագրային ազատականացման հարցը. դա տեղի կունենա մինչեւ ամառ»,- ասել Է Յունկերը փետրվարի 10-ին Բրյուսելում Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ կայացած հանդիպումից հետո հրավիրված ճեպազրույցում:
ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի ազատականացումը Կիեւի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն Է: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բազմիցս հանդես Է եկել հայտարարություններով, թե երկրի քաղաքացիներին անայցագիր ռեժիմ կտրամադրվի մոտ ժամանակներս, բայց Եվրամիությունում մինչ այժմ չեն ընդունել այդ որոշումը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: