Ձյան առատ տեղումները խախտել են ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգների բնականոն կյանքը
International news Ձյան առատ տեղումները խախտել են ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգների բնականոն կյանքը: Տարերքից տուժել են Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Քոննեքթիքութի, Մենի եւ Մասաչուսեթսի նահանգները, չեղարկվել են ավելի քան 3 հազար չվերթեր: Խափանումներով են աշխատել նաեւ հասարակական տրանսպորտի մյուս տեսակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իշխանությունները նաեւ որոշում են ընդունել դադարեցնել պարապմունքները դպրոցներում: Նյու Յորք քաղաքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ջերմաստիճանը պլյուս 12 աստիճանից ընկել Է մինչեւ մինուս 1 աստիճան: Եղանակային խիստ պայմանների պատճառով փակվել են ՄԱԿ-ի կենտրոնակայանը եւ այլ հաստատություններ:
Սպասվում Է, որ ձյան ծածկույթի հաստությունը կկազմի շուրջ 20 սանտիմետր, իսկ Բոսթոնում եւ Մենի նահանգի արեւելյան շրջաններում՝ մինչեւ 45 սանտիմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: