Պուտինն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իրանի, Հս. Կորեայի և զենքի չտարածման հարցերը
International newsՌԴ նախագահն իր ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Իրանի, Հյուսիսային Կորեայի հարցերին, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդրին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին ուրբաթ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է նախագահների զրույցին, ապա նրանք խոսել են հունվարի 28-ին հեռախոսով: Բովանդակալից զրույց է կայացել այն մասին, որ անհրաժեշտ է վերանայել իրավիճակը Իրանի հարցով, եթե կարիք կա, և Հյուսիսային Կորեայի հարցով նույնպես, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին», - ասել է Լավրովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահների զրույցը շուրջ մեկ ժամ է տևել, որի ընթացքում քննարկվել են նաև ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցության հարցերը: