Միգրացիոն քաղաքականության վերաբերյալ դատարանի որոշումը խայտառակություն է. Թրամփ
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է շրջանային վերաքննիչ դատարանի`միգրացիոն քաղաքականության վերաբերյալ իր հրամանագրի արգելքը երկարաձգելու որոշումը:
«Ուշագրավ է, որ դատարանը նույնիսկ չի մեջբերել հրամանագիրը: Սա խայտառակ որոշում է», - գրել է Թրամփը Twitter-ում:
Հայտնի է, որ ավելի վաղ վերաքննիչ դատարանն աջակցել է Դոնալդ Թրամփի` փախստականների և մեծամասամբ մուսուլման բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանագրի չեղարկմանը:
«Նմանատիպ հրամանագրի ընդունումը պահանջող ապացույցներ տրամադրելու փոխարեն ադմինիստրացիան դիրքորոշում է ընդունել, որով մենք պետք չէ նույնիսկ դիտարկենք նախագահի որոշումը: Մենք համաձայն չենք», - ասվում է դատարանի որոշման մեջ: