Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սկոլկովոյում քննարկվում են ԵԱՏՄ-ի երկրների տնտեսության թվային վերափոխման հնարավորությունները

Economics
Փորձագետները բիզնեսի ներկայացուցիչների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ արդյունավետ գործիքներ են փնտրելու Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության թվային վերափոխման ծրագրերի իրագործման, ինչպես նաեւ այնպիսի նախագծերի պորտֆել ձեւավորելու համար, որոնք կարող են դառնալ տարբեր ճյուղերի թվայնացման դրայվերներ եւ ստեղծել շուկայի նոր սեգմենտներ:
 
Այդ մասին հայտնել Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը:
 
Սեմինարի կազմակերպիչներ են դարձել ԵԱՏՄ-ի Գործարար խորհուրդը եւ Ինտեգրացիոն հետազոտությունների ու հաղորդակցությունների եվրասիական կենտրոնը՝ ԵԱՏՀ-ի աջակցությամբ: Սեմինարին մասնակցելու են հրավիրվել ԵԱՏՄ-ի երկրների բիզնեսի շուրջ հարյուր ներկայացուցիչներ: 
 
Բացելով սեմինարը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել Է, որ թվային վերափոխման հարցը սերտորեն կապված Է ԵԱՏՄ-ի երկրների առջեւ ծառացած բազմաթիվ գլոբալ մարտահրավերների հետ:
 
Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ «աշխարհում համատարած տեղի Է ունենում տնտեսության թվայնացում, տնտեսական զարգացման նոր մոդելը փոխում Է համաշխարհային կացութաձեւը, հասարակության ինքնակազմակերպման ձեւը: Բազային գործընթաց Է դառնում գիտելիքների արտադրության գործընթացը, որի շուրջ ձեւավորվում Է նոր ենթակառուցվածք: Նախկին ենթակառուցվածքի հիման վրա ապրանքների արտադրությունը ինդուստրիալ հասարակության հին մոդելն Է, որն անցյալ Է դառնում»:
 
ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի կարծիքով՝ հավելյալ արժեքն այսօր ստեղծվում Է «նոր Էկոնոմիկայի» ճյուղերում, ինչպես նաեւ ավանդական բիզնեսի այն սեգմենտներում, որոնք թվայնացում են անցել: Դա «թույլ Է տալիս կտրուկ բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ այդ ճյուղերը կապելով միջճյուղային թվային հարթակների հետ»: 
 
Խոսելով այն մասին, թե ԵԱՏՀ-ի նպատակներն ու խնդիրները ինչպես են հարաբերակցվում գլոբալ այդ մարտահրավերների հետ, Տիգրան Սարգսյանը հայտարարել Է, որ թվային տրանսֆորմացիայի պայմաններում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովելու, բոլոր խոչընդոտները, սահմանափակումներն ու բացառումները վերացնելու խնդիրը աջակցման նոր կետեր Է ձեռք բերում եւ միաժամանակ բախվում Է ավելի վաղ հաշվի չառնված դժվարությունների:
 
Մասնավորապես, միջազգային թվային հարթակների հայտնվելը ստիպում Է նորովի նայել քաղաքական ու տնտեսական ի նքնիշխանության խնդրին:
«Ի վիճակի ենք մենք արդյոք պատասխանել այս մարտահրավերին, ի վիճակի ենք արդյոք ստեղծել ԵԱՏՄ-ի մեր սեփական միջճյուղային թվային հարթակները»: Իր ելույթի ավարտին Տիգրան Սարգսյանն այս հարցով Է դիմել սեմինարի մասնակիցներին՝ նրանց մաղթեքով հաջող եւ կառուցողական աշխատանք: 
 
ԵԱՏՀ-ի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը սեմինարի մասնակիցների ուշադրությունը դարձրել Է այն բանի վրա, որ, փորձագետների գնահատմամբ, 2025 թվականին առավել զարգացած երկրներում ՀՆԱ-ի 40-ից մինչեւ 50 տոկոսն ստեղծվելու Է թվային տնտեսության շրջանակներում: Դա նշանակում Է, որ բիզնես-գործընթացների մեծամասնությունն իրականացվելու Է թվային հարթակների օգնությամբ: 
 
Խոսելով նոր տեխնոլոգիական փուլի սկզբունքային տարբերությունների մասին՝ Կարինե Մինասյանը նշել Է, որ «թվային տնտեսությունը թափանցիկության եւ վստահության համատեղ տնտեսություն Է», եւ միայն պետությունների ու բիզնեսի համատեղ ջանքերով կարելի Է առավելագույն տնտեսական արդյունք ստանալ: 
 
Սեմինարի մասնակիցները երկու օրվա ընթացքում կմշակեն ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների թվայնացման ռազմավարությունները՝ ըստ յոթ ուղղությունների, ներառյալ, մասնավորպես, ընդհանուր ֆինանսական ու Էներգետիկական շուկաները, առեւտուրը, տրանսպորտային-լոգիստիկական ենթակառուցվածքը, կադրերի պատրաստումը:
 
 

 

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign