Ռուսաստանն ու ՄԱԿ-ը հումանիտար նոր օգնություն են ցուցաբերել Սիրիային
International newsՌուսաստանը Սիրիա է ուղարկել 6 տոննա հումանիտար օգնություն: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Ալ-Մաադի, Շեյխ Մասուդ շրջաններին, Սուլեյման-ալ-Հալաբի և Ալ-Ֆիրդաուս շրջանների դպրոցներին, Հարավային Նոր Հալեպ շրջանի մզկիթին և Ալֆինուն Նասաույիա շրջանի դպրոցին, ինչպես նաև Համա նահանգի Սկալբիա բնակավայրի խաղաղ բնակիչներին մատակարարվել է 3,8 տոննա հաց, 3 հազար բաժին տաք ուտելիք և 400 սննդի փաթեթ»,- նշված է տեղեկատվության մեջ:
Բացի այդ, ռուսական ինքնաթիռներով Դեյր-էզ-Զոր քաղաքի շրջան է մատակարարվել է 20,6 տոննա հումանիտար բեռ, որը Սիրիայի իշխանությունները ստացել են ՄԱԿ-ի խողովակներով: