Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ 20 ժամկետային զինծառայող պարգևատրվեց և խրախուսվեց արձակուրդով

Society

Սահմանային գծում ծառայություն իրականացնող լավագույն 20 զինծառայողներ պարգևատրվեցին մրցանակներով  և խրախուսվեցին 10-օրյա արձակուրդով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում հրավիրված միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարաÖ € Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, բարձրաստիճան զինվորականներ, ժամկետային զինծառայողներ` իրենց ծնողների հետ:

Զինծառայողները Սուրբ Սարգսի տոնի շրջանակներում Արարատյան Հայրապետական թեմի կողմից պարգևատրվեցին Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերով ու տոնի հուշանվերներով:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդգծեց, որ հայրենիքի անկախությունը հայ  ժողովրդի համար մեծագույն պարգև է, բայց առավել քան պատվաբեր է այն պահպանելու, զորացնելու կամքը և նվիրումը: «Այսօր մեզ հետ են հայրենիքի անկախությունն ու արժանապատվությունը սահմանին պահող հայոց բանակի 20 զինվորականներ` խրախուսվելու և գնահատվելու համար: Մեր` հայերիս միությունը մեզ համար գոյաբանական իմաստ ունի: Բանակը մեր մարմինն է: Եթե այն առողջ է ներքնապես, ապա արտաքին մարտահրավերները հաղթահարելի են: Մեր նահատակված զինվորների հիշատակն ազգ-բանակ միասնության գրավականն է, ներդաշնակության խթանն ու ուժը: Երկնաբնակ մեր զինվոր նահատակները հորդոր և գոյության կոչ ունեն ամենքիս: Այն նման է մի անլռելի զանգակատան, որն ամենուրեք է: Այն մեր սրտերում է, մեր ոգիներում է, մեր էության մեջ: Նրանք մեզ ասում են` չլինի թե մեր մահով շահածը ձեր կյանքով կորցնեք: Այդ անլռելի ձայնի կոչնակը մեզ համար դարձել է ինքնամաքրման և համախմբման միջոց»,- ընդգծեց Կճոյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով ներկաներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, ընդգծեց, որ Սուրբ Սարգիսը զորավար է եղել և այդ հանգամանքն արդեն խոսում է նրա նկարագրի մասին: «Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների և երիտասարդների համար: Ուստի ցանկանում եմ հատկապես շնորհավորել այս դահլիճում գտնվող մեր զինծառայողներին: Սիրելի զինվորներ, դուք, իհարկե, կադրային զինվորականներ չեք: Դուք ժամկետային զինծառայողներ եք և այս կյանքում ունեք տարբեր նպատակներ ու ծրագրեր: Ես վստահ եմ, որ ձեր նպա տակները իրականանալու են: Այս պահին ձեզ միավորում է հայկական բանակի զինվորի համազգեստը և մեր հայրենիքը պաշտպանելու ձեր վճռականությունը»,- ասաց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը համոզվածություն հայտնեց, որ հայ ժողովուրդը վստահ է, որ զինվորներն անփոխարինելի աշխատանք են կատարում: Նրա խոսքով` զինվորն անում է այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր տղամարդ` պաշտպանելով իր ընտանիքը և հայրենիքը: «Դուք դա անում եք արժանապատվությամբ, պատասխանատվությամբ, զինվորական ճշտապահությամբ, և մենք ուղղակի պարտավոր ենք շնորհակալ լինել ձեր ծնողներին, ուսուցիչներին և հրամանատարներին: Այստեղ ներկա են զինվորներ, ովքեր անցյալ տարվա ապրիլին պաշտպանեցին մեր պատիվը, պահպանեցին մեր անկախությունը և մեր սահմանների անխախտելիությունը: Ցավոք, շատ արժանիներ այսօր շարքում չեն, բայց նրանք մեզ հետ են, որովհետև նրանք իրենց կյանքի գնով հնարավոր դարձրեցին այն, ինչ դուք միասին արեցիք և անմահացան: Սիրելի զինվորներ, խիզախությունը ձեզնից անբաժան պետք է լինի, քաջությունը ձեզնից անբաժան պետք է լինի, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ, որ դուք պետք է խիզախությամբ և քաջությամբ այնպես անեք, որ ողջ մնաք, որպեսզի մեր ազգը հարատևի, որպեսզի մեր ժողովրդի լավագույն տեսակն ավելանա, շատանա»,- նշեց նախագահ Սարգսյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ժամկետային զինծառայող, սերժանտ Արտաշես Սահակյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց իրենց ծառայությունը բարձր գնահատելու համար: Զինծառայողների ծնողների անունից շնորհակալական խոսք ասաց նաև Անահիտ Ակինյանը:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues