Amazon-ը հայտարարել է պատժամիջոցների ժամանակահատվածում Իրանի հետ առևտուր անելու մասին
International newsԱմերիկյան Amazon ընկերությունը հայտարարել է, որ Իրանի հետ գործակցել է՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ռեժիմին:
Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Ընկերությունում պատմել են, որ 2012-2016 թվականներին առկա է եղել վաճառք և սպառողական ապրանքների մատակարարում Իրանից դուրս գտնված անձանց և կազմակերպություններին, որոնք, սակայն, վերահսկվել են Իրանի իշխանությունների կողմից:
Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ հետագայում չի ծրագրում համագործակցել տվյալ հաճախորդների հետ: Պատվերների արժեքը եղել է 50-2400 դոլարի սահմաններում: Ապրանքները եղել են ինչպես ծրագրային ապահովման, այնպես էլ նախատեսված կենդանիների համար, նաև հագուստ: