Ուկրաինան ցուցադրել է իր ստեղծած նոր հրթիռները
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է նոր զենքի ստեղծման մասին: Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, խսքը Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համար ստեղծված 57-միլիմետրանոց հրթիռների մասին է։
«Укроборонпром»-ը ստեղծել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համար նոր զենք: 57-միլիմետրանոց հրթիռները նախատեսված են ցամաքային թիրախների խոցման համար: Լավ աշխատանք է»,- գրել է Ուկրաինայի նախագահը Twitter-ում:
Պյոտր Պորոշենկոն նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է փորձարկման ժամանակ ռազմական ինքնաթիռի կողմից նոր զենքի կիրառումը: