Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի ռազմանացը զբոսանավի վրա գտնվող 14 մարդու է, որոնք երկու օր շարունակ Ատլանտյան օվկիանոսում անկառավարելի զբոսանավի վրա են եղել: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ 18 մետրանոց նավը փոթորկի ժամանակ տուժել է:
«Դրեգոն» հածանավը 900 կմ է անցել՝ աղետի ենթարկված նավի նավաստիներին փրկելու համար, որոնց թվում 13 բրիտանացի եւ մեկ ամերիկացի է եղել:
«Քլայդ Չելենջեր» նավը 4-ամսյա նավարկության է դուրս եկել: Նավաստիներին երեք անգամ փորձել են փրկել «Ֆինլենդ» նավի անձնակազմի անդամները, որոնց օգնել են ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից օդանավերի զինվորականները, սակայն վատ եղանակի պատճառով անհաջողության են մատնվել: