Ռուսաստանում հինգ տղամարդ փորձել է բռնաբարել շտապ օգնության բուժքրոջը
International newsՌուսական Սարատով քաղաքի ոստիկանությունը հինգ տղամարդու կողմից շտապ օգնության ծառայության բուժքրոջ վրա հարձակման հանգամանքները: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են շրջանի առողջապահության նախարարությունից:
Փետրվարի 11-ին սրտի խնդիրներից բողոքով մի տղամարդ շտապ օգնության ծառայություն է դիմել: Դեպքի վայր ժամանելով՝ 27-ամյա բուժքույրը, որի անունը չի նշվում, բարձրացել է բնակարան, որտեղ հինգ տղամարդ է եղել:
Նրանք հարձակվել են կնոջ վրա եւ փորձել բռնաբարել: Նա կարողացել է փակվել լոգարանում եւ բջջայինով ոստիկանություն զանգահարել:
Տեղեկությունների համաձայն՝ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել տղամարդկանցից երկուսին: