Համբուրգի օդանավակայանում անհայտ նյութի արտահոսքի հետեւանքով 50 մարդ է տուժել
International newsԳերմանական Համբուրգի օդանավակայանը փակվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Bild-ը:
Պարբերականի տվյալներով՝ միջադեպի արդյունքում ավելի քան 50 մարդ է տուժել:
Նախնական տվյալներով՝ արտահոսքը տեղի է ունեցել օդափոխման համակարգում: Օդանավակայանի օդային հաղորդակցությունը դադարեցվել է, մարդկանց դուրս են բերել բոլոր տերմինալներից: