Համբուրգի օդանավակայանում ուղեւորների թունավորման պատճառը պղպեղային գազն է
International newsԳերմանական Համբուրգ քաղաքի Հելմուտ Շմիդտի անվան օդանավակայանի շենքը բացվել է այցելուների համար: Այս մասին ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Համբուրգի օդանավակայանում ուղեւորների մոտ հազ եւ ծանր շնչառություն առաջացրած նյութը, ամենայն հավանականությամբ, պղպեղային գազն է եղել:
Նախնական վարկածով՝ անհայտ անձը գազ է տարածել բալոնից, որը հետագայում հայտնաբերվել է օդանավակայանում: Ենթադրվում է, որ նյութը տարածվել է օդափոխման համակարգով: «Մեր գնահատմամբ՝ խոսքն ահաբեկչության մասին չէ»,- նշել են փրկարարները:
Ընդհանուր առմամբ, 68 մարդ է տուժել, 9-ը հիվանդանոց է տեղափոխվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: