Թաիլանդում կայացել է բուդդայականների նոր առաջնորդի՝ պատրիարքական աթոռ բարձրանալու հանդիսությունը
International newsԲանգկոկի Զմրուխտե Բուդդայի տաճարում կայացել է Թաիլանդի բուդդայականների նոր ղեկավար Սոմդեթ Փհրա Մահա Մունիվոնգի՝ պատրիարքական աթոռ բարձրանալու հանդիսավոր արարողությունը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ արարողությունն ամբողջությամբ հեռարձակվել է թաիլանդական բոլոր հեռուստաալիքներով:
Արարողությունը նախագահել է Թաիլանդի թագավոր Ռամա 9-րդը: Նոր գերագույն պատրիարքի՝ պատրիարքական աթոռին բարձրանալն ազդարարել են Թաիլանդի բուդդայական բոլոր տաճարների զանգերը:
Սոմդեթ Փհրա Մահա Մունիվոնգը, որը գիտական աստիճաններ ունի աստվածաբանությունից, պատմությունից եւ հնագիտությունից, բուդդայական սանգհայի (ամբողջ երկրի բուդդայական վանականների համայնք) 20-րդ գերագույն պատրիարքն է դարձել Ռամա 1-ին թագավորի արքայության ժամանակ այս պաշտոնի ստեղծումից ի վեր: