Ֆրանսիայի դատարանը մերժել է պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի դեմ Ադրբեջանի բողոքը
International newsՖրանսիական դատարանը մերժել է պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի եւ «Nouvelles d’Arménie» պարբերականի խմբագիր Արա Թորանյանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցը: Այս մասին Facebook-ում գրել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախկին ատենապետ Հիլդա Չոբոյանը:
2015 թվականին Ռոշբլուանը հայտարարել է, որ Ադրբեջանն իրեն ահաբեկչական պետության նման է պահում: Չոբոյանի խոսքով՝ Ռոշբլուանը պնդել է իր դիրքորոշումը:
Նշենք, որ Թորանյանին մեղադրում են այն բանում, որ նրա ղեկավարած պարբերականը հրապարակել է Ռոշբլուանի հայտարարությունը: