ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապօրինի միգրանտների հոսքի հետ կապված աճող հանցավորության դեմ պայքարի ակտիվացումը նախընտրական արշավի ընթացքում իր տված խոստման իրականացում է: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է Twitter-ում:
«Ապօրինի հանցավորության դեմ պայքարն ընդամենն իմ նախընտրական խոստման իրականացումն է: Բանդաների անդամները, թմրամոլներն ու այլք արտաքսվում են»,- գրել է նա:
Ավելի վաղ Թրամփն «Օտարերկրյա ահաբեկիչների մուտքից երկիրը պաշտպանելու մասին» հրամանագիր է ստորագրել, որն արգելում է 90 օրով 7 երկրների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքը ԱՄՆ, ինչպես նաեւ 120 օրով դադարեցնում է ցանկացած երկրից փախստականների ընդունումը, անորոշ ժամկետով՝ նաեւ Սիրիայից փախստականների ընդունումը: