Ավստրալիայում տասնյակ տներ են այրվել անտառային հրդեհների պատճառով
International newsԱվստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգում առնվազն 19 տուն Է ոչնչացել անտառային հրդեհներից, որոնք առաջացել են ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին լրագրողներին հայտնել Է ավստրալական Նոր Հարավային Ուելսի նահանգի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Շեյն Ֆիցսիմոնսը:
Նրա խոսքով՝ հանգստյան օրերին գրանցվել են բռնկման 100-ից ավելի օջախներ, ընդ որում՝ նրանցից 80-ն ակտիվ են մնում նաեւ փետրվարի 13-ին: Դրանց քառորդ մասը չի հաջողվել հսկողության տակ վերցնել:
Ավստրալական ԶԼՄ-ների տվյալներով՝ կրակի դեմ պայքարում են 2,5 հազար հրշեջներ: Մինչդեռ ավստրալացի օդերեւութաբանները տեղեկացնում են, որ Նոր Հարավային Ուելսի եւ Քվինսլենդի նահանգներում ջերմաստիճանը փետրվարյան ռեկորդներ Է սահմանում՝ գերազանցելով ըստ Ցելսիուսի 40 աստիճանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: