Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լևոն Մկրտչյանն ընդունել է «Էրազմուս+»-ի փորձագիտական խմբին

Society

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի և «Էրազմուս+» ծրագրի  բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով  ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է  ներկայացնի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները: ԿԳ նախարարը, կարևորելով «Էրազմուս +» ծրագրի դերը մեր երկրի բարձրագույն կրթության բարեփոխումների  գործընթացում, հորդորել է փորձագիտական խմբի անդամներին գործուն աջակցություն ցուցաբերել բարեփոխումների  մշակման գործին: «Սա նույն «Տեմպուս/Տասիս» ծրագիրն Õ §, որը շարունակական լինելով՝ ԵՄ-ի կողմից շատ լուրջ աջակցություն է հայ հասարակությանը: Աջակցությունը երկու ուղղությամբ է. առաջինը` այն մոտեցնել եվրոպական միջբուհական համագործակցության տրամաբանությանը, և երկրորդը՝ որակ ստեղծել»,-նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել. «Անշուտ, տեղյակ եք, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարություն: Նախագծի` օրենքի ուժ ստանալուց  հետո բարձրագույն կրթության ոլորտում ակնկալում ենք համակարգային լուրջ փոփոխություններ: Օրենքի դրույթների իրագործումը և, առհասարակ, բարձագույն կրթության ոլորտում  նախատեսվող փոփոխությունները  հնարավորություն կտան տեսանելի ապագայում Հայաստանում ունենալ մրցունակ կրթական հաստատություններ»:

Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ բարձրագույն կրթության բարեփոխումների մասով նախարարությունում գործում է 3 աշխատանքային խումբ` բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխումների,  բարձրագույն կրթության ոլորտի կրթական ծրագրերի արդյունավետության  բարձրացման  և ցանցային համալսարանների մշակման ուղղություններով: Հաշվի առնելով եվրոպական համալսարանական համակարգում ձեռք բերված «Էրազմուս+» փորձագիտական խմբի  մասնագիտական լուրջ վերապատրաստումները` նախարարը նշել է, որ ՀՀ բուհական համակարգում նրանց փորձը արդյունավետ և կիրառելի կլինի հատկապես ուսանողների շարժունության ապահովման առումով: «Ցավոք, պետք է արձանագրենք, որ ուսանողների շարժունության, դասախոսների համագործակցության առումով շատ ավելի մեծ ձեռքբերում ունենք Հայաստանից դուրս հարաբերություններում, քան Հայաստանի ներսում եղած բուհերի միջև: Այժմ մենք ցանցային համալսարանների աշխատանքային հանձնաժողով ենք ստեղծել: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է դիտել մեկ բարձրագույն կրթության կլաստեր, որովհետև ունենք ընդամենը 87 000 ուսանող, և  եթե սա դիտենք մի ամբողջության մեջ, հնարավորությ ունները շատ ճիշտ կօգտագործենք: «Էրազմուս+»-ը դա է փաստում»,-նշել է Լևոն Մկրտչյանը: 
 Ներկայացնելով «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը` Լանա Կառլովան նշել է, որ նմանօրինակ խմբեր կան աշխարհի 27 երկրներում, որոնց նպատակն է` աջակցել ազգային պետություններում բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին: Հայաստանի խումբը ձևավորվել է դեռևս 2008 թվականին: Խմբի անդմաները փորձի ուսումնասիրման նպատակով վերապատրաստումներ և մասնագիտական այցեր են կատարել եվրոպական երկրներ, ուսումն ասիրել բարձրագույն կրթության ոլորտում այդ երկրների փորձը, իրավիճակը, հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավարի հավաստմամբ` փորձագիտական խումբը պատրաստակամ է իր ողջ գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում  իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են մարզային այցելությունների և ուսանողների դերի բարձրացման հիմնախնդիրները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռքբերել` պարբերաբար կազմակերպել նման քննարկումներ:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues