Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ կառավարությունը հավաքագրվել է շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 341 ներդրումային ծրա­գիր

Economics

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է կառավարության և բիզնես հանրության միջև  համագործակցությունը և նշել, որ բիզնեսը դիտարկում է որպես գործընկեր և տնտեսության շարժիչ ուժ: 

«Մենք ձեզ բազմաթիվ ազդակներ ենք հաղորդել և հուսով ենք, որ ծանոթ եք դրանց: Կառավարարության 100-օրյա գործունեությունը, խնդիրների ախտորոշումը, այն քայլերը, որոնք իրականացնում ենք, ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը: Համոզված եղեք, որ այդ հարցում մենք վճռական ենք: Չափազանց կարևորում ենք եվրոպական բիզնեսի ներգրավումը ՀՀ-ում, թե որպես կառավարման մշակույթ, թե որպես ներդրումներ, ուստի պատրաստ ենք լսել ձեր կամայական առաջարկություն»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով նաև բիզնես հատվածի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջև համագործակցությունը: 

Անդրադառնալով ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից հավաքագրվել և վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մար­զեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։ Արդյունքում՝ հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, որոնք ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից: 

«Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր և գործընկեր: 2017 թվականին իրատեսական ենք համարում իրագործել 840 մլն դոլարի ծրագիր: Այս պահին կառավարությունում քննարկվում է ևս 79 ներդրումային ծրագիր՝ 5,3 միլիարդ դոլար արժողությամբ: Այդ ծրագրերը համարում ենք տրամաբանական. ունենք նախնական պայմանավորվածություններ, ներդրումների և գործընկերների առումով դրանք բաց են»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:             

Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետին եվրոպական բիզնեսի ներկայացուցիչներին ընդունելու համար և նշել, որ սա նրանց համար լավ հնարավորություն է ներկայացնելու իրենց խնդիրները, առաջարկություններն ու հետաքրքրող հարցերը: Դեսպանը կարևորել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության նախաձեռնողականությունը և բիզնեսին տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, ինչպես նաև գործարար հատվածի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության բարելավելմանն ուղղված  աշխատանքների համար, որոնց արդյունքում ՊԵԿ ծառայությունները մատուցվում են ավելի որակյալ, թափանցիկ, դյուրին և արագ: 

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ կառավարությունը հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը ցուցաբերելու է հատուկ ուշադրություն՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բիզնեսի դժգոհությունները: Այդ հարցը քննարկվելու է նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հարթակում: 

«Առաջիկայում ՊԵԿ-ը հայտարարելու է օրինապաշտ հարկատուների ցանկը, որով հանրությանն ասելու ենք, որ նրանք չեմպիոն են: Բանկերն այդ տնտեսվարողներին ավելի ցածր տոկոսներով են վարկ տրամադրելու ոչ թե այն պատճառով, որ մենք ենք միջնորդում, այլ կանխատեսելիության, վստահ ելիության և հասկանալի լինելու համար: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի սպիտակ դաշտում, օրինապահ դաշտում աշխատող բիզնեսն առավելություններ ունենա»,- ասել է գործադիրի ղեկավարը:  

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը իր առաջին գործառույթն է համարում բիզնեսին չխանգարելը, երկրորդը՝ բիզնեսը խթանելը, որն այս պահին անհրաժեշտ է, հատկապես, առևտրային ակտիվության պակասի պարագայում: 

«Մեր գերխնդիրը բիզնեսին չխանգարելն է, բիզնեսի ճանապարհին չկանգնելը, այդ իսկ պատճառով, կարող եք կամայական հարթակի վրա բարձրաձայնել այն խնդիրը, որը խոչընդոտում է, որը ձեր նեղ տեղն է՝ բիզնեսը զարգացնելու համար: Երկրի զարգացումը, շարժիչ ուժը դուք եք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպմանը ներկա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ քննարկում են և պատրաստ են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները ներգրավել տնտեսության իրական հատված, այդ թվում՝ Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացմանն ուղղված ծրագրում:

Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ առաջիկայում հիմնվելու է նշված ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային հիմնադրամ, որի գործունեությունն ընդլայնվելու է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարկային և մաքսային վարչարարությանը, պետական գնումներին, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տնտեսության այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցերի: Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները տվել են համապատասխան պարզաբանումներ:

 

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign