Առնվազն ութ մարդ Է զոհվել Չինաստանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով
International newsՈւթ հանքագործներ պայթյունի զոհ են դարձել Չինաստանի Հունան կենտրոնական նահանգի «Ցզուբաո» ածխահանքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Պայթյունը տեղի Է ունեցել փետրվարի 14-ի վաղ առավոտյան: Վթարի պահին հանքախորշում գտնվում Էր 29 հանքագործ: Հանքահորից ինքնուրույն դուրս գալ Է հաջողվել 17 հոգու:
Փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած մեկ ածխահատի եւ նրան դուրս են բերել հանքից: Անհայտ Է եւս երեք աշխատողների ճակատագիրը: Վթարի վայրում շարունակվում Է փրկարարական գործողությունը:-0-/56/ 12.15