«Ջորջ Բուշ» ավիակրի ինքնաթիռներն ԻՊ-ի թիրախներին հարվածներ են հասցրել Սիրիայում եւ Իրաքում
International newsՄիջերկրական ծովի արեւելյան մասի ջրատարածքում գտնվող «Ջորջ Բուշ» ատոմային ավիակրի տախտակամածային ավիացիան սկսել Է հարվածներ հասցնել Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» թիրախներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
«Ճշգրիտ հարվածները, որոնք «Ջորջ Բուշ» ավիակրի հարվածային խումբը հասցնում Է Միջերկրական ծովի արեւելյան մասից, շարունակում են ցուցադրել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հսկայական մարտունակությունն ու ճկունությունը»,-հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմի հրամանատար փոխծովակալ Քրիստոֆեր Գրեյդին:
«Ջորջ Բուշ» ատոմային ավիակրի գլխավորած ավիակիր հարվածային խմբի կազմում են նաեւ «Ֆիլիպին Սի» եւ «Հյու Սիթի» հրթիռային հածանավերը եւ «Լաբուն» եւ «Թրաքսթոն» հրթիռային Էսկադրային ականակիրները:
«Ջորջ Բուշի» ավիակիր խումբը Միջերկրական ծովի ջրատարածք Է մտել փետրվարի 2-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: