Գերմանացի սոցիալ-դեմոկրատներն աջակցության ցուցանիշով առաջ են անցել Մերկելի կուսակցական դաշինքից
International newsՄարտին Շուլցին կանցլերի թեկնածու առաջադրելու որոշումից հետո Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջակցման աճի միտումը շարունակվել Է: Ինչպես վկայում են հասարակական կարծիքի՝ INSA հետազոտական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները, փետրվարին սոցիալ-դեմոկրատներին հաջողվել Է առաջ անցնել նույնիսկ կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եթե Մերկելի քրիստոնյա դեմոկրատների օգտին առաջվա պես պատրաստ Է քվեարկել ընտրողների շուրջ 30 տոկոսը, ապա սոցիալ-դեմոկրատների օգտին՝ արդեն 31 տոկոսը:
Այս տարվա հունվար-փետրվարին կուսակցությունը 10 տոկոսի սրընթաց աճ Է արձանագրել հարցումներում: Տեսականորեն եթե միտումը շարունակվի, այն կարող Է թույլ տալ փոխելու քաղաքական ուժերի դասավորությունը հանրապետությունում եւ հնարավորություն ընձեռել սոցիալ-դեմոկրատներին՝ համերկրային կառավարություն կազմել «ձախերի» եւ «կանաչների» հետ, որոնք, ըստ հարցման տվյալների, այժմ ունեն 10 տոկոս եւ 7 տոկոս:
Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: