Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Լոնդոնում բացել Է Կիբեռանվտանգության նոր ազգային կենտրոնը
International newsԵղիսաբեթ Երկրորդ թագուհին Լոնդոնում բացել Է Կիբեռանվտանգության նոր ազգային կենտրոնի (NCSC) կենտրոնակայանը: Կենտրոնի խնդիրը կիբեռհարձակումներից Մեծ Բրիտանիայի ավելի լիարժեք պաշտպանության ապահովումն Է, ինչպես նաեւ նման միջադեպերի ժամանակ գործողությունների կոորդինացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ցանկանում ենք, որ Մեծ Բրիտանիան դառնա ամենադժվարին թիրախը»,- ասել Է NCSC-ի ղեկավար Քիրան Մարտինը BBC-ին տված հարցազրույցում:
NCSC-ն պնդում Է, որ Միացյալ Թագավորությունում լուրջ կիբեռգրոհները տեղի են ունենում ամսական շուրջ 60 անգամ, այսինքն՝ միջին հաշվով օրական երկու անգամ:
«Մենք բախվում Էինք անձնական տվյալների խոշոր հափշտակումների, թշնամական պետությունների ներկայացուցիչների ներխուժումների, ազգային ենթակառուցվածքի կենսականորեն կարեւոր օբյեկտներին վերաբերող տվյալների հավաքագրման, եւ մեր խնդիրը դրա դեմ հնարավորինս ավելի արդյունավետորեն պայքարելն Է»,- հավելել Է Քիրան Մարտինը: