Դրեզդենի բնակիչները կենդանի շղթայով արգելափակել են ծայրահեղ աջ ակտիվիստների երթը
International newsԴրեզդենի հարյուրավոր բնակիչներ ձեռք-ձեռքի տված կենդանի շղթա են կազմել՝ արգելափակելու ծայրահեղ աջ ակտիվիստների երթը: Փետրվարի 14-ին իրադարձությունների վայրից կադրեր Է հրապարակել Ruptly-ն:
Ինչպես ճշտում Է գործակալությունը, աջ արմատականները պլանավորում Էին ցույց կազմակերպել 1945 թվականին դաշնակիցների օդուժի կողմից քաղաքի ռմբակոծումների սկսվելու տարեդարձի կապակցությամբ, սակայն նրանց պլանները խափանվել են:
1945 թվականի վետրվարի 13-15-ը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը մի շարք ավիագրոհներ են իրականացրել Դրեզդենի վրա. ռմբակոծումներից եւ դրանց հետեւանքով ծագած հրդեհներից զոհվել Է 22 հազարից մինչեւ 25 հազար մարդ: