Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա

Society

Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա:

Սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված ինքնաթիռը Սիրիա է մեկնել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից և վայրէջք կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքի օդանավակայանում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ արդեն երկրորդ անգամն է, որ Հայաստանի Հանրապետությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա: «ՀԱՊԿ շրջանակներում եղել է մեր ռուս գործընկերների առաջարկը համադրել ջանքերը և միասին նման օգնություն տրամադրել նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրների մասնակցությամբ: Եվ Հայաստանի Հանրապետությունը, արձագանքելով այս առաջարկին, նախաձեռնեց այս մարդասիրական օգնության առաքումը: Եվ մենք շատ շնորհակալ ենք ռուսական կողմին, որ, տրամադրելով բեռնատար օդանավը, հնարավոր է դարձնում այս մարդասիրական օգնության առաքումը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանը կարևորում է այս քայլը, որովհետև Հայաստանը բազմիցս է զգացել միջազգային մարդասիրական օգնության կարևորությունը: «Դա առանձնապես կարևոր է Սիրիայի ժողովրդի պարագայում, քանի որ մենք շատ լավ ենք հիշում, որ մեկ դար առաջ հենց Սիրիայի ժողովուրդն էր, որ հայ ժողովրդին բաժին հասած ամենածանր արհավիրքի պահին բացեց իր դռները և հյուրընկալեց հայերին: Մենք բոլորս հույս ունենք, որ օր առաջ Սիրիայում խաղաղություն կհաստատվի և մարդիկ կսկսեն վերադառնալ բնականոն կյանքին: Բայց մինչ այդ մենք շարունակելու ենք մեր ուժերի ներածի չափով աջակցել Ս իրիայի ժողովրդին, բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր դրա կարիքը ունեն»,- նշեց նախարարը:

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Սիրիայում օգնությունը բաժանելու հարցերով կզբաղվեն ինչպես տեղի հայկական, այնպես էլ միջազգային մարդասիրական օգնությամբ զբաղվող կառույցները: «Ընդհանուր առմամբ, մենք Սիրիա ենք առաքել 40 տոննա բեռ: Ինքնաթիռը Լաթաքիայից առկա ենթակառուցվածքներով հասցվելու է բոլոր կարիքավորներին»,- մանրամասնեց Սարգսյանը:

Նախարարը հավելեց, որ Հայաստանը որպես մարդասիրական օգնություն Սիրիա է ուղարկում սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր, այն ամենը, որ կարող է պետք լինել այդ վիճակում հայտնված մարդկանց:

Հարցին` օգնությունը միայն սիրիահայերին է բաժանվելու, թե նաև սիրիացիներին, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մարդասիրական օգնությունն ազգային պատկանելություն չի ճանաչում, և մենք կցանկանանք, որ այս բեռը հավասարաչափ բաժանվի նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Իսկ ծանր վիճակում հայտնվող մարդիկ սովորաբար շատ արագ ձևավորում են միմյանց աջակցելու կարողությունը: Ես վստահ եմ, որ ձևը գտնվելու է այս մարդասիրական օգնությունը հասցնել բոլոր կարիքավորներին`  անկախ ազգային պատկանելությունից»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը վստահություն հայտնեց, որ ամեն ինչ բարեհաջող է անցնելու և առաքվող մարդասիրական օգնությունը հասնելու է կարիքավորներին: Նա հույս հայտնեց, որ այս առաքմանը կհաջորդեն նորերը: «Դա, բնականաբար, կախված կլինի եղանակային պայմաններից: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ևս մեկ ինքնաթիռ կբեռնվի»,- ընդգծեց դեսպանը:

Նա հավելեց, որ Սիրիայում հիմա բարդագույն իրավիճակ է, մարդիկ տառապում են և հարկավոր է նրանց օգնել: «Մենք գիտենք, որ Սիրիայում հայկական մեծ համայնք կա, և համատեղ կարող ենք իրականություն դարձնել այս օգնությունը` օգտագործելով առաքման ռուսական միջոցները և հայկական մարդասիրական օգնությունը»,- եզրափակեց Վոլինկինը:

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 46 մլն դրամ:

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար 2016թ. հոկտեմբերի 3-ին, ապա 5-ին ևս Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված էր. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues