Թրամփն ակնկալում է, որ Ռուսաստանը կվերադարձնի Ղրիմն Ուկրաինային. Սպիտակ տուն
International newsՍպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Ղրիմը կրկին կհայտնվի Ուկրաինայի կազմում: Այս մասին հաղորդում է Meduza գործակալությունը:
«Նախագահ Թրամփը շատ պարզ հասկացրել է, որ Ռուսաստանի կառավարությունից սպասում է Ուկրաինայում տիրող իրավիճակի կայունացում և Ղրիմի վերադարձը», - ասել է Սփայսերը` մեկնաբանելով Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինի հեռացումը, ինչը պայմանավորված է եղել ռուս դեսպանի հետ պաշտոնյայի ունեցած կապերով: