Մերկելը կանցլերի պաշտոնի համար պայքարում Շուլցին գերազանցում է 1 տոկոսով
International newsԳերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը երկրի բնակիչների շրջանում իր ժողովրդականությամբ 1 տոկոսով գերազանցում Է Եվրախորհրդարանի նախկին ղեկավարին՝ կանցլերի պաշտոնի թեկնածուներից մեկին՝ Մարտին Շուլցին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացրել Է Forsa սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը՝ ամփոփելով այն հարցման արդյունքները, որն անցկացվել Է Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով:
Նշվում Է, որ եթե ներկա պահին անցկացվեին ԳՖՀ-ի կանցլերի ուղղակի ընտրություններ, ապա երկրի բնակիչների 38 տոկոսն իր ձայնը կտար Մերկելի օգտին եւ 37 տոկոսը՝ Շուլցի օգտին: Այսպիսով՝ Մերկելի վարկանիշը շաբաթվա ընթացքում աճել Է 1 տոկոսով, Շուլցին ցուցաբերվող աջակցությունը մնացել Է նույն մակարդակի վրա:
«Մերկելի տեղը գրավելու համար հարկավոր Է, որ Շուլցն այժմ համոզիչ ծրագիր ներկայացնի»,-հայտարարել Է Forsa ինստիտուտի ղեկավար Մանֆրեդ Հյուլները:
Չի փոխվել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) վարկանիշը. նրան աջակցում Է հարցման մասնակիցների 31 տոկոսը: Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը ԳՍԴԿ-ին գերազանցում Է 3 տոկոսով:
«Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությունը 1 տոկոս Է կորցրել նախորդ շաբաթվա համեմատությամբ, նրան պաշտպանում Է հարվածների 9 տոկոսը: Նրան հաջորդում են «Ձախերը» եւ «Կանաչները», որոնք, ըստ հարցման տվյալների, համապատասխանաբար ունեն 8 տոկոս եւ 7 տոկոս:
Հարցումն անցկացվել Է փետրվարի 5-ից մինչեւ 10-ը. դրան մասնակցել Է ավելի քան 2,5 հազար մարդ:
Բունդեսթագի ընտրությունները Գերմանիայում կանցկացվեն սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: