Հռոմի պապը հորդորել Է Եվրոպայում պահպանել քրիստոնեական ավանդույթները
International news Հռոմի Ֆրանցիսկոս պապը, փետրվարի 15-ին Վատիկանում կայացած ավանդական ընդհանուր ունկնդրության ընթացքում դիմելով հավատացյալներին, հորդորել Է պահպանել հավատի միասնությունը, ինչպես նաեւ քրիստոնեական հոգեւոր եւ մշակութային ավանդույթները Եվրոպայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փետրվարի 14-ին, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշում Է Եվրոպայի սուրբ հովանավորներ Կյուրեղի եւ Մեթոդիոսի հիշատակի օրը, քահանայապետն առավոտյան պատարագ Է մատուցել Վատիկանի սուրբ Մարթայի տան մատուռում:
«Երեկ մենք հիշեցինք Եվրոպայի սուրբ հովանավորներին՝ վանական Կյուրեղին եւ եպիսկոպոս Մեթոդիոսին: Սալոնիկից այս երկու եղբայրներն Ավետարանը բերեցին սլավոնական ժողովուրդներին: Նրանք այսօր Էլ Եվրոպային եւ մեզ բոլորիս հիշեցնում են հավատի միասնությունը, քրիստոնեական մշակույթի ավանդույթը պահպանելու անհրաժեշտությունը»,- ընդգծել Է Ֆրանցիսկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: