ՀՀԿ-ականները խիստ զգուշավոր են դարձել
PoliticsՀՀԿ-ի ներսում կրքերը թեժ են: Կուսակցությունում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ խռովյալները՝ նրանք, ովքեր չկան ՀՀԿ ցուցակում, պարտավոր են լինելու ձայներ ապահովել կուսակցության համար: Ձեւավորված ցուցակի շուրջ Orer.am-ը փորձեց զրուցել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ, ով, սակայն, չցանկացավ խոսել կուսակցության նախագահի՝ ցուցակում չլինելու մասին.«Հեչ հարմար պահի չեք զանգել, ինձ մոտ ընդունելության օր է, ավելի ուշ փորձեք»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամ առ ժամ ներքաղաքական կյանքում իրադրություն է փոխվում, փորձեցինք կապ հաստատել ավելի «փոքր կալիբրի» ՀՀԿ-ական պատագամավոր Արմեն Մխիթարյանի հետ, ով կուսակցության նախագահի անունը հարցում լսելուն պես շփոթվեց ու հիշեց, որ ինքը եւս զբաղված է. «Ես հիմա նիստի եմ, մեզ մոտ վետերանների նիստն է մի երկու ժամից զանգեք, հա»: