Թուրքիայում մամուլն ավելի ազատ է քան Եվրոպայում․ Էրդողան
International newsԹուրքիայի նախագահն Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ազատության հետ կապված զավեշտալի հայտարարություն է արել։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ձերբակալված հարյուրավոր լրագրողների հետ կապված քննադատություններին։ Նա հայտարարել է, թե մամուլի ազատության առումով Թուրքիան ավելի առաջ է քան Եվրոպայի մի շարք երկրներ։ Էրդողանը փորձել է համոզել, որ ձերբակալված լրագրողները հեղաշրջման փորձ անողներին ու քուրդ զինյալներին գովերգողներն են եւ նրանք իրավունք չունեն լրագրող կոչվելու։
Նշենք, որ Թուրքիան ձերբակալված ու ազատազրկված լրագրողների քանակով աշխարհում առաջատար երկրներից է։