«Երբ նրա կողքին եմ, գիժ եմ». Եվա Բաղդասարյանը սիրելիի և նշանադրության մասին
LifestyleLife.tert.am-ը գրում է.
«Փոխնակ մայրը» հեռուստասերիալի դերասանուհի Եվա Բաղդասարյանն այժմ խաղում է նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին խոսեց նոր ներկայացման և նշանադրության լուրերի մասին։
«Պատրաստվում ենք «Պեպո» ներկայացման վրա, որի պրեմիերան կկայանա փետրվարի 25–ին։
Մարմնավորելու եմ բամբասկոտ կնոջ։ Ասեմ, որ շատ լավ է ստացվում ինձ մոտ։ Գրեթե ամեն տեղ ես կամ։ Բացի այդ, մի քանի այլ ներկայացումներում էլ եմ խաղում ու նկարահանվում հեռուստասերիալում։ Իրականում դժվար է երկուսը համատեղել։ Փորձում եմ մի կերպ հարմարացնել թատրոնի փորձերն ու նկարահանումները»,–ասաց Եվան։
Դերասանուհին նշեց, որ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Թե ինչ զարգացումներ կլինեն, Եվան չցանկացավ բացահայտել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։