Լավրովը Չավուշօղլուի հետ կքննարկի Սիրիայի հարցով Աստանայում հանդիպման արդյունքները
International newsՂազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված հանդիպումը ռուսական կողմի կարծիքով եղել է հաջող:
Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով հանդիպում է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուի հետ G20-ի նախարարական հանդիպման «հարթակում»:
«Սա լավ հնարավորություն է քննարկելու Աստանայի հանդիպման արդյունքները, որն ինչպես հասկանում ենք, եղել է հաջող»,- ասել է Լավրովը: