Երեկ Բաղրամյան 26-ում է եղել Միհրան Պողոսյանը. Ի՞նչ է այնտեղ քննարկվել. «Հրապարակ»
Politics«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Բաղրամյան 26-ում է եղել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Միհրան Պողոսյանը նախագահականից դուրս է եկել բարձր տրամադրությամբ։
Ամենայն հավանականությամբ, ԴԱՀԿ նախկին պետի այցը նախագահական անմիջական կապ ունի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ։
Ուշագրավ է նաև այն, որ քաղաքական տարբեր շրջանակներում ակտիվացել են խոսակցությունները, թե թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայր Ղուկաս Ուլիխանյանը և Տարոն Մարգարյանի աներորդին, Միհրան Պողոսյանն է լինելու անցողիկ թեկնածուն»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ թերթի այսօրվա համարում: